Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու Ռուբիոն
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը՝ Լավրովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու նախաշեմին։
«Որքանով ինձ հայտնի է, սեպտեմբերի 23-ին նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը»,- ասել է Լոգվինովը։