Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Սեպտեմբերի 22-ի գիշերը ռուսական բանակը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Հարվածներ են հասցվել, մասնավորապես, Կիևին, Դնեպրին, Կրիվոյ Ռոգին և Պավլոգրադին։Կիևում, Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, Դնեպրովսկի շրջանում մասամբ ավերվել է հինգհարկանի բնակելի շենք։ Տուժել է չորս մարդ։
Դնեպրոպետրովսկի մարզում հարվածների տակ են հայտնվել Դնեպրը, Կրիվոյ Ռոգը և Պավլոգրադը։ Դնեպրում ավերվել են պահեստներ և ձեռնարկություն։ Վերջին տվյալներով՝ զոհվել է չորս մարդ։
Կրիվոյ Ռոգում և Պավլոգրադում ռուսական հարվածների թիրախում նույնպես արդյունաբերական ձեռնարկություններ են եղել։ Նյութի հրապարակման պահին այդ քաղաքներում տուժածների մասին տեղեկություններ չկային։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդմամբ՝ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքին հարվածելու համար օգտագործել են ավելի քան 200 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ խաբուսիկ թիրախներ, ինչպես նաև մի քանի տասնյակ հրթիռ։