Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ Զաքարյան

Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կողոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Անկախություն՝ առանց պատրանքների․ 35 տարի առաջ, ընտրողների 99,5%-ը քվեարկեց հանուն ազգային-պետական ինքնիշխանության։

Հետագա տարիներին իհարկե, որպես հասարակությունն ու քաղաքական դաշտ՝ մշտապես բաժանվել ենք ներքին և արտաքին տարատեսակ օրակարգերի միջև։ Սակայն 1991թ. սեպտեմբերին բոլորս միասին ու միակամ էինք:

Ի տարբերություն մերձբալթյան հանրապետությունների և Վրաստանի, որոնք բարձրացրել էին «խորհրդային կայսրության» դեմ պայքարի կարգախոսները, մեզ մոտ զարգանում էին ազգային մղումները: Այն առաջին հերթին դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայազգի բնակչության իրավունքների համար պայքարով։

Անկախության պահանջն ավելացավ ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքում ընկած էր արցախյան շարժումը:

Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ մեր նորանկախ երկիրը չհանդիսացավ 1918-20թթ. առաջին հանրապետության իրավաքաղաքական շարունակողը, այլ Հայկական ԽՍՀ-ն ներառեց իր ազգային պատմական նարատիվի մեջ։

1988-90թթ. ՀԽՍՀ-ն արթնացավ, վերածնվեց «Միացումի» գաղափարով՝ ինչն ամրագրված է 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում։

Պարադոքսն այն է, որ այսօր «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ հենց Հայաստանում է արգելված թեմա: Ազգային գաղափարը, որը ավտորիտար համակարգից հայ ժողովրդին բերել է բաղձալի անկախության՝ այսօրվա ազատ, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանում արգելված թեմա է:

Աբսուրդ է, բայց այն ճանաչվել է «վնասակար և հակապետական»։ Դա գործող ռեժիմի աղետաբեր պարտության և «պատժել հանուն խաղաղության» (punishment for peace) ձևաչափով՝ կեղծ պատրանքներ սփռելու, մարդկանց վախեցնելով կառավարելու գինն է։

Համեմատություններն իհարկե պայմանական են, բայց եկեք մի պահ պատկերացնենք՝

  • մերձբալթյան երկրները հանկարծ հրաժարվեն «1940 թվականի օկուպացիայի» հետևանքների դեմ պայքարից,
  • Ուկրաինան և Վրաստանը հրաժարվեն «տարածքային ամբողջականության» վերականգնումից;
  • Ադրբեջանը հրաժարվի «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարից;
  • Մոլդովայի կառավարությունն արգելեր «Մեծ Ունիրի» գաղափարը՝ այն համարելով հակապետական;
  • Ռուսաստանը հրաժարվեր ԽՍՀՄ իրավահաջորդությունից;
  • Հունգարիան մոռացության մատներ Տրանսելվանիան և այլն:

Պատկերացրի՞ք։ Այդ դեպքում դժվար չէ պատկերացնել նաև Հայաստանի ինքնիշխան Հանրապետության մշուշոտ ապագան՝ «ապարցախացման» պարագայում։

Այսօր՝ 35 տարի անց, Հայաստանը կրկին կանգնած է «խաչմերուկում»։ Ինչպես 1991թ., այժմ էլ պարզ է, որ վերադարձը դեպի հաղթական ու հերոսական անցյալ հնարավոր չէ, իսկ ապագան իր մեջ բազմաթիվ ռիսկեր, վտանգներ և անկանխատեսելիություն է պարունակում: Սակայն առաջ գնալ, այնուամենայնիվ պետք է:

Այստեղ առանցքային հարցն այն է՝ ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից, չափազանցված սպասումներից, և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կողոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը»,- նշել է նա: