Դիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով
Հասարակություն

ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնահերթություն են, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։

Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։

Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև բռնության ցանկացած դրսևորման կանխարգելման ու բացառման հարցերին, զինծառայողների միջև փոխհարաբերություններին, ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մթնոլորտին, զինվորական կարգապահության ապահովմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցերին։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների կեցության, սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ և այլ սոցիալ-կենցաղային պայմաններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների համար իրենց իրավունքների հնարավոր խախտումների, այդ թվում՝ վատ վերաբերմունքի կամ բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հասանելի և անվտանգ մեխանիզմների առկայությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը։

Այցի ընթացքում տարբեր կազմերի զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ՝ նրանց ծառայության պայմանների, միջանձնային հարաբերությունների, հրամանատարական կազմի հետ փոխհարաբերությունների, բարոյահոգեբանական մթնոլորտի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության և հնարավոր խախտումների մասին հաղորդելու մեխանիզմների վերաբերյալ։

Տարածքային ստորաբաժանումում ուսումնասիրվել են զինվորական հաշվառման, զորակոչի կազմակերպման, քաղաքացիների պատշաճ իրազեկման, բժշկական հետազոտությունների կազմակերպման, ինչպես նաև զինապարտների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։

Արարատի մարզի Ռազմական ոստիկանության բաժնում ուսումնասիրվել են զինված ուժերում վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի կանխարգելման, դրանց վերաբերյալ հաղորդումների պատշաճ արձագանքման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Ռազմական ոստիկանության կանխարգելիչ գործունեությանն առնչվող հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։

Այցի ընթացքում շրջայց է իրականացվել ընդունիչ-բաշխիչ բաժնի տարածքում, ուսումնասիրվել են այնտեղ պահվող զինծառայողների կեցության, սննդի, սանիտարահիգիենիկ և այլ պայմանները։

Ընդունիչ-բաշխիչ բաժնում պահվող զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ։ Քննարկվել են նրանց նկատմամբ վերաբերմունքին, պահման պայմաններին, իրավունքների իրացմանը, անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությանը, ինչպես նաև հնարավոր խախտումների վերաբերյալ բողոք ներկայացնելու մեխանիզմների հասանելիությանը և դրանց վերաբերյալ իրազեկվածությանը վերաբերող հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի ապահովմանը, պահվող զինծառայողների արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխավորմանը, ինչպես նաև նրանց իրավունքների հնարավոր խախտումների կանխարգելման և բացահայտման մեխանիզմների արդյունավետությանը։

Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի համար զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը, արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա հիմնված ծառայողական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև զինծառայողների պատշաճ սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը գործունեության առաջնահերթություն են և մշտադիտարկման առաջնահերթ ուղղություն։

Այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն ու բարձրացված հարցերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմիններին՝ պահանջելով համապատասխան լուծումներ: