ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչու
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների վրա որսացել և ոչնչացրել են 45 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 45 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռյազանի մարզերի, Բաշկորտոստանի Հանրապետության և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։