Փաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան
Հասարակություն

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրել է.

«Զատվելու խորհուրդն ու հրամայականը

Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի անցած 35 տարիների անցած ուղին ոգևորելու ու խնկարկելու ոչ մի առիթ չի թողել: 35 տարի անց լոկ պետք է արձանագրենք պետականության մահը, որն ամփոփվեց մի ճիվաղի ծնունդով: Այդ ճիվաղին ծնել, սնել, մեծացրել ու իշխանության են բերել բոլորը, իշխանավորից սկսած մինչև տգետ ու անբարո քաղքենին ու գյուղացին, ուսյալ մտավորականն ու լռությամբ համակերպվող ՀՀ քաղաքացին: Նա ԲՈԼՈՐԻՍ հրեշն ու ճիվաղն է, ով փորձում է նմանակել բոլոր նրանց, ովքեր ծնել, սնել ու մինչ օրս էլ երկրպագում են երկրի հակառակ կողմից հայտնված իր ճիվաղային էությունը:

Սպանված պետականության դիակի վրա գարշահոտ դիակակեր որդերի նման շատացան նաև ճիվաղին սպասարկող կուսակցական էգերն ու որձերը, ովքեր բարոյականություն կոչվածը փոխարինել են բարձր աշխատավարձով ու դիվանագիտական անձնագրով ու մեծագուն հաճույքով հանրայնացնում են անբարոյականության վրա խարսխված իրենց տգիտությունը: Ստեղծված միջավայրի ողջ գարշահոտությունն ու գաղջն ապահովում է «արդարադատության համակարգ» կոչվածը, որի յուրաքանչյուր միավորն ընդամենը նոր ցեղասպանություն իրականացնելու ու հիմնավորելու գործիք է, նախորդ դարում պատուհասած արհավիրքի թրքահաճո ժխտումը, հարյուր հազարավոր զոհերի ու բազում տառապանքների միջով անցած վերապրողների հիշատակի անարգումն անպատիժ իրականացնելու միջոց:

Այս բոլորի մեջ ամենավտանգավորները տարբեր դիմակների տակ թաքնված ուսյալ գործակալ-գործակատարներն են, ովքեր ամեն օր ջանասիրաբար փորձում են ավելացնել ու բազմացնել ճիվաղների քանակը՝ մոլորեցնելու ու ապակողմնորոշելու բազում հնարքներ կիրառելով:

Դրսում ու ներսում լավ հաշվարկել էին հնուց անտի ազգիս մեջ դրամասիրության ու ընչաքաղցության հանդեպ եղած դարավոր թուլությունը և հեշտորեն կարողացան մեր բառարաններից ու մտքերից մաքրել «դավաճանություն» հասկացությունը, այն վերածելով սովորական ու ամենօրյա գործողության ու կենսակերպի: Հակապետական գործողությունը, պետական դավաճանությունը, ցեղասպանության ժխտումն ու նոր ցեղասպանության մեջ գործուն մասնակցություն ունենալու ինքնախոստովանանքն արդեն դատապարտելի չեն, քանի որ դրանց հիմնավորում գտնելու եղանակները ևս մշակված են. դրանք հիմնավորելու համար կգտնվեն դատավորներ ու դատախազներ, ովքեր օրենքի տառին համաձայն կհիմնավորն ամեն հանցանք, որ թղթով ամեն ինչ ճիշտ լինի:

Այսօր դևերն ու ճիվաղները հավաքվելու են հերթական խրախճանքի, պետականության դիակի ու հանուն պետականության իրենց կյանքը զոհած երանելիների գերեզմանների վրա: Այսօր հերոսների հիշատակի խնկարկման օր չէ, քանզի խրախճանքի հասույթը մեջ-մեջ անելու հաշիվներն ավելի կարևոր արարողակարգային ծիսակարգեր կան: Թալանի փառատոնների մեկնարկն ու դրա հիմնավորումներն արդեն հնչեցվել են նախարարի շուրթերով…

Այսօր պետականության ու անկախության օր չէ, այսօր ԶԱՏՎԵԼՈՒ օր է: Այսoր ողջը, գիտակիցն ու բարոյականը պետք է զատվեն նրանցից, ովքեր վերջին ութ տարվա ընթացքում չցանկացան զատվել ու մերժել սուտը, կեղծիքն ու հանցավոր անբարոյականությունը: Այսօր մաքրագործվելու ու անգիտակից քաղաքացիներ հանդիսանալու մեղքերի արդյունքում «թավշյա» հրեշներ ծնելու դիմաց ապաշխարհելու օր է:

Քրիստոնեաբար զատվենք հանուն շահի, դատարկ ինքնահաստատման ու ընչաքաղցության դիմաց ամեն ինչ ուրացող ու վաճառող անբարոներից, անմեղսունակներից, տգետներից ու հավատավոր դավաճաններից: Հազարավոր մոլորյալներ այս ութ տարիների ընթացքում դարձի եկան ու չտրվեցին ճիվաղների դիվային քարոզչությանն ու անբարո քարոզիչների խարդավանքներին:

Այսօր, ճիվաղների թագավորությունից զատվելով, մեկընդմիշտ պետք է փակենք 35 տարվա գարշահոտությամբ ու խավարով լցված սենյակի դուռը ու հենց այդ սենյակում պետք է թողնենք բոլոր ճիվաղներին՝ իրենց իսկ ստեղծած գարշահոտությունն ու խավարը վայելելու համար:

35 տարվա աղբը, մեղքերն ու հանցանքները մաքրելու ժամանակն է… Անասելի դժվար է լինելու, համարյա անկարելի, բայց պարտավոր ենք ապրել ու գործել ՀԱՆՈՒՆ այն սերունդների, ովքեր տառապեցին ու զոհաբերեցին ամենաթանկը ու հանուն նրանց, ովքեր հետայսու կվայելեն իսկական ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալու հնարավորությունը»: