Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ
Սպիտակ տունը հարձակում չի իրականացնում մամուլի ազատության դեմ, որը ես շատ եմ գնահատում․ այն հարձակում է իրականացնում ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ դեմ, որոնք մեր սիրելի Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարածվել են քաղցկեղային ուռուցքի պես։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա կոռումպացված, նպատակաուղղված, համատարած, լիովին համակարգված և ամբողջովին անվերահսկելի գործունեություն է։ Դա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, և պետք է կանգնեցնել ՀԻՄԱ՛»,- նշել է Թրամփը։