Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-ի
Կոնգոյում Էբոլա վիրուսից լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է գրեթե 3700-ի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է Կոնգոյի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Էբոլայից մահացել է ևս 23 մարդ՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 3699-ի։ Արձանագրվել է հիվանդության 7672 դեպք, ինչը նախորդ օրվա համեմատ 58-ով ավելի է։ Մահացության ցուցանիշը կազմում է 48,2%։
Ներկայում հիվանդության ախտանիշներ ունեցող ավելի քան 900 պացիենտ գտնվում է հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում։ Համաճարակն ընդգրկել է երկրի 26 նահանգներից 7-ը։
Հարկ է նշել, որ Էբոլայի համաճարակը ԿԴՀ-ում և Ուգանդայում սկսվել է մայիսի 15-ին և արդեն դարձել է Աֆրիկայում երբևէ գրանցված՝ հիվանդության ամենամահաբեր բռնկումներից երկրորդը։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել էին իրենց երկրում համաճարակի ավարտի մասին, ինչը օգոստոսի 25-ին հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։