Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցի երկու դաշինք՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն»։ «Ապրելու քվե» դաշինքի ընտրացուցակում ներառված է 17 թեկնածու, «Համերաշխություն» դաշինքի թեկնածուների քանակն ավելի մեծ է՝ 72 անձ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիսում ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է, ով իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։ Ցուցակը գլխավորում է հենց Առուշանյանը։ Գորիսում ՔՊ-ի դեմ կպայքարի «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների «Ապրելու քվե» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Արգամ Հովսեփյանն է։
Ընդդիմադիր մյուս ուժերը Գորիսում ընտրություններին չեն մասնակցի։