Օկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամներն այցելել են օկուպացված Գանձասարի վանական համալիր:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ ադրբեջանական պարբերականների՝ Գանձասարի վանական համալիրը իբր համարվում է ալբանական քրիստոնեական ժառանգության կարևոր նմուշներից մեկը։ Խաչեն գետի ձախ ափին գտնվող վանքը միջնադարում իբր եղել է Աղվանքի եկեղեցու կենտրոնական նստավայրերից մեկը։
Գանձասարի վանք առաջին անգամ այցելած ներկայացուցիչներն այստեղ կրոնական ծեսեր են կատարում։