Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համար
Ուզբեկստանի զինված ուժերի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ «Միասնության ուժ-2026» համատեղ ռազմական զորավարժություններին մասնակցելու համար։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրում է, որ պատվիրակությանը դիմավորել են օկուպացված Վարանդայի միջազգային օդանավակայանում, որից հետո զինծառայողները տեղավորվել են զորավարժությունների անցկացման վայրում, ինչպես նաև լուծվել են նրանց կենցաղային և նյութատեխնիկական ապահովման հարցերը։