Ռուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ ռուս-հայկական համակողմանի փոխգործակցության պահպանումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին։
«Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հեռագրում։