ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ում
Հասարակություն

Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այցելել է Այգեզարդի կառուցվող Սուրբ Վարդան եկեղեցական համալիր, որտեղ հանդիպել է համայնքի պատանիների և «Կորիզ» մանկապատանեկան համույթի անդամների հետ։

Դիմելով պատանիներին՝ Սրբազան Հայրը շեշտել է, որ կրթությունը միայն գիտելիք ձեռք բերելու կամ մասնագիտություն սովորելու գործընթաց չէ. «Կրթությունը մարդկայնացման ճանապարհ է՝ մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր ձևավորման ուղի։ Կրթությունը առաքինի մարդ, օրինապահ քաղաքացի, քրիստոնյա և հավատարիմ ընկեր ձևավորելու արվեստ է»։

Սրբազան Հայրը պատանիներին խրախուսել է ճանաչել իրենց մեջ եղած աստվածատուր շնորհները, զարգացնել դրանք կրթության ու աշխատանքի միջոցով և հետագայում սեփական կարողությունները վերածել արժեքի՝ ծառայեցնելով մարդուն, համայնքին և հայրենիքին։

Այս միտքը բացատրելու համար Սրբազան Հայրը բերել է երկրաբանության օրինակը. «Բնության մեջ պատրաստի ոսկյա կամ ադամանդյա զարդ չես գտնի։ Նախ պետք է հայտնաբերել հանքաքարը, արդյունահանել այն, ապա երկարատև մշակման ու աշխատանքի միջոցով ստանալ այն արժեքը, որը կարող է դառնալ զարդ։ Նույնը վերաբերում է նաև մարդուն։ Մեր մեջ կան Աստծո կողմից տրված շնորհներ, սակայն դրանք պետք է հայտնաբերել, ճանաչել և կրթության միջոցով զարգացնել։ Ծնողը, ուսուցիչը և դաստիարակը օգնում են երեխային բացահայտել իր մեջ եղած այդ «հանքաքարը», իսկ կրթությունն ու աշխատանքն այն վերածում են արժեքի»։

Սրբազան Հայրն անդրադարձել է նաև համայնքի զորացմանն ու միասնականությանը՝ ընդգծելով, որ ուժեղ պետության հիմքում ուժեղ, համերաշխ և միմյանց զորակցող համայնքներն են։

«Ուժեղ պետություն ունենալու համար պետք է ուժեղ համայնքներ ունենանք։ Իսկ համայնքը զորանում է, երբ մարդիկ միմյանց կողքին են, ճանաչում են միմյանց, միասին են ապրում, աշխատում և պատասխանատվություն կրում միմյանց համար։ Եկեղեցին հենց այդպիսի համայնք է․ մենք այստեղ միասին աղոթում ենք, միասին սնվում ենք Քրիստոսի Մարմնով, միասին երգում ենք, միասին ուրախանում, խաղում ու ապրում ենք»։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ Ռուբեն Սրբազանը պատանիների հետ խոսել է հայրենի հողի, հավատքի և Աստծո նկատմամբ հավատարմության խորը կապի մասին՝ պարզ ու մատչելի կերպով անդրադառնալով Ավետյաց Երկրի աստվածաշնչյան օրինակին։

«Հայրենիքը միայն հողակտոր չէ, որի վրա մենք ապրում ենք։ Այն ժառանգություն է, պարգև՝ Աստծո կողմից, և ավանդ՝ մեր հայրերից։ Հողի հետ մեր հարաբերությունը հավատարմության հարաբերություն է։ Աստվածաշնչում Ավետյաց Երկիրը ոչ միայն տրված պարգև է, այլև պատասխանատվություն։ Աստծուն հավատարմությունը պետք է արտահայտվի մեր կյանքի մեջ՝ հասարակության ներսում արդարությամբ, միմյանց նկատմամբ ազնվությամբ, իսկ հայրենի հողի նկատմամբ՝ հոգատարությամբ, այն մշակելով, պահպանելով ու շենացնելով»։

Սրբազան Հայրը շեշտել է, որ հայրենիքը պահվում է ոչ միայն խոսքերով, այլև ամենօրյա աշխատանքով, նվիրումով և անհրաժեշտության դեպքում՝ զոհողությամբ։

«Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ։ Հողը մեզ է վստահված, և մենք պարտավոր ենք այն մշակել, պահպանել ու հաջորդ սերնդին փոխանցել ավելի ամուր և բարեկարգ վիճակում՝ հեռանկարը ունենալով դրախտի պատկերը»։

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը շնորհավորել է պատանիներին և «Կորիզ» մանկապատանեկան համույթի ղեկավար Արփինե Խաչատրյանին Անկախության տոնի առիթով՝ մաղթելով, որ նրանց կրթությունը, տաղանդները, հավատքը և աշխատանքը վերածվեն այն արժեքների, որոնցով կզորանան իրենց ընտանիքները, համայնքը, Եկեղեցին և հայրենի պետությունը։

Այգեզարդի Սուրբ Վարդան եկեղեցական համալիրը, ձևավորվող համայնքային կյանքի հետ միասին, կոչված է դառնալու ոչ միայն քրիստոնեական հավատի ու աղոթքի, այլև կրթության, մշակույթի, եղբայրության և սերունդների հանդիպման վայր։