Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. չկա պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«2020 թվականից մինչև այսօր մենք մեր ծառայությունը տանում ենք, որ վերջնականապես գնանք սահմանազատման, արդյո՞ք կա պետություն, որ առանց պետական սահմանների միջազգայնորեն ճանաչված անկախ է: Մենք ասում ենք, որ 35 տարի է անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման, մեզ ուրիշ պետությունը ինչ թելադրել է, այն էլ արել ենք այս տարիների ընթացքում:
Մենք պետական սահման ունե՞նք, մեր զինծառայողները կանգնած են այնտեղ, որտեղ պետք է սահմանազատում լինի, կարողանանք սահմանազատման գնալ: Ես գիտեմ, թե այս սահմանները ոնց են պահվել, ես մահվան ընդառաջ եմ գնացել, ես ասում են, որ նախորդ քաղաքական գործիչները պետք է այդ ամենը անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»,- նշել է Միքայելյանը: