Ֆրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Գերմանիայում տեղի են ունեցել երկու տարածաշրջանային ընտրություններ՝ Բեռլինում և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասի խորհրդարան անցնելու շեմը՝ ստանալով ընտրողների ձայների ընդամենը 4,9 տոկոսը։ Կուսակցությանը անհրաժեշտ ընտրական շեմը հաղթահարելու համար չի բավարարել 0,1 տոկոս:
Ընտրությունների արդյունքներով «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» տարածաշրջանում 2021 թվականի համեմատությամբ գրանցել է կտրուկ անկում. այն ժամանակ կուսակցության աջակցությունը կազմում էր 13,3 տոկոս։
Տարածաշրջանում հաղթանակ է տարել աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը հայտնի է Կիևին ցուցաբերվող աջակցության նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել՝ չնայած Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում իր կուսակցության գրանցած ցածր արդյունքին։