Սպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր Անկախության օրն է, շնորհավորում եմ բոլորիս․ ասում է Նիկոլ Փաշինյանը՝ առավոտյան իր տեսանյութում։ Նա պատմում է․ «Հիմա աշխատում եմ Անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեսքտի վրա։ Երեկոյան Հանրապետության հրապարակում ուղերձով հանդես կգամ, մինչ այդ և դրանից հետո տոնական միջոցառումներ են լինելու հրապարակում»։
Փաշինյանը միջոցառումից մանրամասներ ներկայացնելուց հետո՝ նշեց նաև, որ վերջում լինելու է դրոնային մեծ հրավառություն․ «Հրավիրում եմ բոլորիդ, սպասում եմ Հանրապետության հրապարակում՝ իրար հետ նշելու մեզ համար ամենակարևոր տոներից մեկը՝ Հայաստանի անկախության տոնը, Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը»։