Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
Սեպտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց մեծ մասը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին կողաշրջված միկրոավտոբուսը տեղափոխում էր Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի 15 աշակերտի և 6 ծնողի։
Վթարի հետևանքով 7 երեխա վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։