Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Սա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանը

Լրատվամիջոցներով  տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնում «Վագա-ֆարմ»-ի 22 դեղատներում: Եվ ստուգումների արդյունքը՝  վարչական իրավախախտման 25 դեպք, որից պիտանելիության ժամկետն անց  ապրանքների վաճառք ՝ 12, չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև  50 միկրոնի պոլիէթիլային պարկերի՝ 2, առանց թույլատվության գովազդի տեղադրման՝  11  :

Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է: Օրինակ՝ տեսանյութում ներկայացվում է  06.2026 թվականին արտադրված ծովի աղ՝ պիտանելիության 2 տարի ժամկետով,  արտադրողի մակնշումով, որն արտացոլում է նաև պիտանելիության ժամկետը: Դա ներկայացնում են որպես կրկնակի գնապիտակ  ու ընդգրկում ՙ վարչական իրավախախտումների երկար ցանկում՝ որպես պիտանլիության ժամկետի խախտման դեպք:
Նույն սկզբունքով՝ մյուս «խախտումները» :
Իսկ  գովազդի տեղադրման խախտումների բոլոր դեպքերով  քաղաքապետարանը դատարանում պարտվել է. այսինքն՝ այս դեպքում եւս որևէ խախտում չկա:  

 

Սպառողը կարող է տպավորություն ստանալ, որ «Վագա ֆարմ» դեղատնային ցանցում վաճառվում են ժամկետանց ապրանքներ՝ այդ թվում՝ դեղեր, ինչը իրականությանը չի համապատասխանում և դեղատնային ցանցի հեղինակությունն արատավորելու ուղիղ փորձ է: Քաղաքապետարանի կողմից կինոօպերատորով, տագնապեցնող երաժշտությամբ ծովի աղի պիտանելիության ժամկետի
«խախտումների»  հայտնաբերումը իրականում այլ մոտիվ ունի:

Սա պատասխան է «Վագա ֆարմի»  ՝Երևանի քաղաքապետարանի կողմից պետությաննառանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին:  

«Վագա ֆարմ» 2026 թ.-ի հուլիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Երևանի քաղաքապետարանի  «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի  տնօրեն Ջենի Հովսեփյանի և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման փաստով։ 

Նշված պաշտոնյաները՝ Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ, մերժել են «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը ավելի բարձր (540.000 ՀՀ դրամ) վարձավճարով վարձակալության հանձնելու «Վագա ֆարմ» -ի առաջարկը՝ փոխարենը 2 տարի ժամկետով վարձակալության հանձնելով նույն տարածքը  «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին՝ ամսական 300.000 ՀՀ դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առնվազն 6.624.000  ՀՀ դրամի վնաս։

Այս հաղորդման օրինակն ուղարկել ենք նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել   հետևյալ պատասխանը. «Երևանի քաղաքապետարանի իրավասությունների և գործառույթների մեջ չի մտնում քրեաիրավական գնահատական տալը»:

Բնականաբար,  դիմումով Երևանի քաղաքապետարանից նկարագրված արարքի քրեաիրավական գնահատական  չէր ակնկալվել. Երևանի քաղաքապետարանի գործառույթներում է՝որպես գործատու իր աշխատողների գործողություններին իրավական գնահատական տալը, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը:

 

Քաղաքապետարանի գրավոր այս արձագանքից հետո դիմեցինք երկրորդ անգամ՝ նույն ակնկալիքով, որի պատասխանն , արդեն, դեղատնային ցանցի սոտւգումների տեսքով էր:

Եթե «Վագա ֆարմ»՝ պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափով վնասի դեպքի մասին հաղորդմանը որևէ հակափաստարկ ունենային,  դա կներկայացնեին նույն ռեժիսուրայով՝ կինոօպերատոր, խորհրդավոր երաժշտություն, ԶԼՄ-ներ: Որքան էլ նման ապատեղեկատվությամբ փորձեն մոլորեցնել հանրությանը կամ «Վագա ֆարմ»-ին տհաճություններ պատճառել , միևնույն է՝ հարցը մնում է ակտուալ ու անպատասխան՝ ինչու՞ է քաղաքապետարանի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանին ներվում  պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափի վնասը:

«Վագա ֆարմ» -ի հիմնադիր
           Վահե Վարսանյան