Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում սկսել է ընդունել, որ Իրանի հետ հակամարտությունը բացասաբար է անդրադարձել Հանրապետական կուսակցության դիրքերի վրա՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։
Այս մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով Թրամփի վերջին հայտարարություններին քաջատեղյակ չորս աղբյուրի։
«Թրամփը որոշակիորեն գիտակցում է, որ իր որոշ քայլեր հանգեցրել են իր վարկանիշի անկմանը, և որ միջանկյալ ընտրությունների հեռանկարն այնքան էլ բարենպաստ չէ»,— նշել է աղբյուրներից մեկը։ Սակայն *Washington Post*-ի մեկ այլ աղբյուր կասկածի տակ է դրել այն պնդումը, թե Թրամփն ընդունում է իր պատասխանատվությունը՝ նշելով, որ նախագահը հիմնական խնդիրը համարում է այն հանգամանքը, որ ինքն անձամբ այս տարի չի մասնակցելու ընտրություններին։