Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ Փաշինյան
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են։ Այս մասին Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,- նշել է նա։