ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Գերմանիայի հետ կքննարկեն ԼՂ հարցը
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ կքննարկվի ԼՂ հակամարտության հարցով առաջիկա բանակցությունների հարցը:
Այս մասին իր Twitter-ի էջում գրառել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռլինի ԵԱՀԿ գրասենյակում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի և իրականացվող ռազմական գործողությունների մասին զեկույցը: