Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։
Նրան ուղեկցել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է։