Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
«Բանակում կարգապահական խնդիրների ուղղությամբ պետք է համարժեք քայլեր ձեռնարկել»։ Այդ մասին ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ խոսելով բանակում վերջին ողբերգական դեպքերի մասին․
«Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա»,- նշել է նա։
Հարցին՝ ի վերջո հանրությունը ե՞րբ կստանա պատերազմի պարտության պատճառի հարցերը, Խաչատրյանը նշել է․ «Չեմ կարծում, որ այլևս կլինի հարցերի անկողմնակալ, արդար քննություն»։