Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը
Հասարակություն

Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը

«Սեփական ձեռքերով վառեցինք մեր ողջ ապրած կյանքի էջերը, աշխատավայրերի ողջ փաստաթղթերը, մեր ողջ ինքնակենսագրությունները, մեր համազգեստները…

Քաղաքը ծխի մեջ էր…

Հետո»,- 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ու դրան հաջորդած դեպքերի մասին է հիշել ու գրել արցախցի Նանար Պողոսյանը։ 

«ՀԻՇՈՒՄ ԵՄ…

2023թ. սեպտեմբերի 19-ին սովորականի պես գնացի աշխատանքի, կեսօրին՝ ընդմիջմանը, գնացի գեղեցկության սրահ, մազերս լվանալուց հետո սկսեցին ֆենել, մեկ էլ դրսից շատ մեծ ուժգնությամբ տագնապի ձայն եկավ, դուրս եկանք տեսանք ողջ ժողովուրդը վազում է դեպի մոտակա նկուղներ։

Բարձրակրունկներով էի, առանց վազելու քայլում էի դեպի տուն՝ հրապարակից վերեւ՝ Վազգեն Սարգսյան 1 հասցե, տեսա բոլորը վազում են դեպի եկեղեցու եւ Պարկ հոթելի նկուղ, երեխաները լացում էին, մայրերը որոնում էին իրենց երեխաներին, երեխաները՝ ծնողներին, կապն ամբողջությամբ կտրված էր, ընտանիքի անդամներն իրար կորցրած։

Անընդհատ ռմբակոծության ձայներ, մեկ էլ տարածեցին, որ թշնամին մտել է Ստեփանակերտ։ Ոչ մեկը՝ ոչ մեկի տեղը չգիտեր, ոչ մեկը ոչ մի լուր չէր հայտնում, բոլորս վախեցած, բոլորս սոված, ում տան ինչ կար բերում էին, որ գոնե երեխաները մի փոքր սնվեն։

Մեկ էլ ասին հրադադար է, էլ ռմբակոծություն չի լինի, այնինչ շարունակվում էին պայթյունների ձայները։ Մարդկանց մի որոշ մասը գնաց տուն, մի որոշ մասը՝ մնաց նկուղներում։

Հասկացանք, որ մեծ զոհեր ունենք ու արյան խնդիր։ Շատերս վազեցինք տղաներին արյուն տալու, շատերի ընտանիքի անդամները կորած էին՝ ոմանք բարեբախտաբար՝ գտնվեցին, ոմանք՝ ցավոք ոչ։

Լույս չկար, դիահերձարանում՝ զոհված տղաների արյան հոտը վերցրել էր ողջ քաղաքը։

Լույս չլինելու պատճառով անջատվել էր հեռախոսների մարտկոցները, գազ ու բենզին չլինելու պատճառով կանգնած էին բոլոր ավտոմեքենաները։

Բլոկադայի օրերին մարդիկ էշով ու ձիով գյուղից իրենց հարազատներին գյուղական բարիքներ էին բերում Ստեփանակերտ (այդ մասին հաճախ էի գրառումներ անում իմ ֆբ էջում)։

Սովորականի պես, մտքերիս մեզ գնացի Վալեքս՝ մարզասրահ, որ չտեսնեմ ցավալի իրականությունը, գնացի տեսա մարզերից եւ գյուղերից անթիվ մարդկանց բերած այնտեղ, սենյակները լցված՝ անգամ գետնին ոտք դնելու տեղ չկար, շորեր փռած երեխաներին պառկեցրած գետնին, լացելով բարձրացա դեպի տուն, տեսա նույն իրավիճակը մեր տան դիմացի Պարկ Հոթելում, չէի մոռանա մի տղամարդու, ով պատմեց, որ չի հասցրել անգամ իր տաբատը հագներ, երեխային էր հագել էնքան արագ էին տարհանել, մայրս եւ մեր հարեւանները նրանց ուտելիք եւ հագուստ տարան։

Օրեր շարունակ քույրիկներիս ամուսիները չէին գտնվում, զինծառայողներ էին։

Իմ ու մայրիկիս Արցախի վերջին խոսակցություններն այսպիսին էին.

Մամ դիակների մեջ ոչ Գոքորին եմ գտել, ոչ Դենիսին (փեսաներս են)։

-Ինչ ես ասել քույրերիդ։

-Վստահեցրել եմ, որ իբր տեսնողա եղել, ողջ են, բայց Աստված չանի մամ, եթե զոհված լինեն, ինչ ենք անելու, շատերի դիակները չկա, իսկ շատերն անճանաչելի են։

-Բերանդ խերով բացի։

-Մամ… ու երկար լռություն…

-Հա բալես,

- Բայց մեկը ինձ ծանոթ էր, կողքի վրա էր շուռ եկած, մի կերպ շրջեցի, ոնց որ եղբորս ընկեր՝ մեր գյուղի Վիտալիկն է։ Մամ, բայց ոչ մեկին չասես, մինչեւ վստահ չլինենք ու զանգեցի եղբորս, որ գնա անձամբ համոզվի։ Ցավոք, Վիտալիկն էր…։

Ու գրեթե բոլոր ընտանիքներում նույն ցավալի խոսակցություններն էին: Շատերը օրերով չգտնվեցին ու մի կերպ շրջափակումից դուրս եկան, իսկ մինչ գտնվելը ընտանիքի անդամներն արդեն մտածում էին, եթե անգամ զոհված լինեին, գոնե դիակները գտնվեն:

Մի քանի օր անց փեսաներս Աստծու կամոք ողջ-առողջ հասան իրենց ընտանիքներին:

Իսկ Վիտալիկի հուղարկավորությանն անգամ իր մայրը չկարողացավ ներկա լինել եւ վերջին հրաժեշտը տալ տղուն, քանի որ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհն արդեն փակել էին թշնամիները։

Հետո սեփական ձեռքերով վառեցինք մեր ողջ ապրած կյանքի էջերը, աշխատավայրերի ողջ փաստաթղթերը, մեր ողջ ինքնակենսագրությունները, մեր համազգեստները…

Քաղաքը ծխի մեջ էր…

Հետո…

Հետո… կրկնապատկվեց բենզինի սարսափահար պայթյունը։

Խելագարված քանդեցի 2020թ. ռմբակոծված ու նորից վերանորոգած Ստեփանակերտի տունս, մայրս լացում էր, որ չանեմ, ավելին՝ սիրունացնում էր տունը, չլսեցի պատռեցի, քանդեցի ամեն նորը, որովհետեւ դա թշնամուս վայելքի համար չէր։

Ուզում էինք գնալ գյուղ հայրիկիս գերեզման, հրաժեշտ տալ, փակ էր ճանապարհը՝ չկարողացանք, մեր ընտանեկան լուսանկարներն անգամ չկարողացանք վերցնել գյուղի տնից ու այսօր ոչ մի լուսանկար չունենք։

Մի խոսքով, ոչինչ չվերցրեցինք, չէինք էլ կարող, որովհետեւ ավտոմեքենայիս մեջ 6 անչափահաս երեխա կար ու 4 մեծ, իրար գլխի ընկած 3 օրում եկանք հասանք անիծված Հակարի կամուրջ։

Գաղթի ճանապարհին մեծերից շատերը չէին դիմանում ու մահանում էին, մեկ էլ լսում էինք, որ երեխա է ծնվել ու թթվածին չկա, շտապ պետք է հասցնել Երեւան, իսկ շտապը 3-4 օր էր տեւում…

Հասանք կամրջին, 3 օր ղեկին՝ անքուն, սոված, ծարավ, ու ինչպես բոլորը մտածելով թե արդյոք կթողնեն անցնենք կամուրջը թե կբռնեն…

Անցա կամուրջն ու տեսնելով մեր հայերին մի դող ու լաց բռնեց ինձ…

Շատերն իրար մեջ ասում էին երեւի մրսում է, այնինչ դա վախի, լարվածության ու փրկության տենդ էր…

Մեկը բենզին էր տալիս, մեկը ջուր, մեկը՝ հաց, մեկը՝ մնալու տեղ, մեկը՝ հագուստ։

Մի քիչ հանգստացանք, դադար տվինք ու կրկին ճանապարհվեցի, չիմանալով թե դեպի ուր…

Հ.Գ. Ես 2019թ. ջրծաղիկ հիվանդությունից մի անգամ մահից փրկվածս վերադարձա Արցախ և մասնակցեցի 44-օրյա պատերազմին, ոչ մի օր չլքելով Արցախը՝ ավելին 2020թ. վերակառուցեցի վիրավոր տունս, հույս ունենալով, որ ոչ մեկը երբեք ինձ չի հանի իմ տնից, սակայն 2023թ.-ին կորցնելով ողջ Արցախ հայրենիքս, հորս գերեզմանը, հողս ու ջուրս, 3 տունս, աշխատանքս, ընկերներիս, հարևաններիս, բոլորին…

ՀԱՍԿԱՑԱ

Որ կյանքում ԱՄԵՆԱԹԱՆԿ բանը, որ մարդ պետք է ստեղծի և ունենա դա ապրած օրերն ու հիշողություններն են, դա է ՄԻԱԿ ու ՃՈԽ ԳԱՆՁԱՐԱՆԸ, որ քեզնից երբեք ոչ մեկը չի կարող խլել, ու եթե չեք հավատում, ապա ԻՄ ՍՈՒՐԲ ԱՐՑԱԽԸ ՎԿԱ:

Մեկ-մեկ երանի եմ տալիս ինքս ինձ, որ գոնե ամբողջությամբ ճանաչել եմ Արցախիս ամեն մի անկյունը, սարը, թուփը, ծառը, գյուղը, գետը ու որ ոչ մի օր տունը չեմ նստել, այլ վայելել եմ իմ լեռներիս մաքուր օդն ու աղբյուրներիս զուլալ ջուրը։

Ու թող ոչ մեկը չանցնի իմ կորուստների ճանապարհը ու եթե անցնի էլ, ապա իմ պես կյանքին սիրահարված ու անկոտրում մնա։

Ես դեռ կգամ՝ ԱՐՑԱԽ քեզ պենդ խտում:

Իսկ լուսանկարն անձամբ էի արել։

Սա էր, իրական ողջ պատկերը»։