ԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասին
Թեհրանը լիովին պատրաստ է արձագանքելու երկրի հակառակորդների կողմից ցանկացած ագրեսիվ գործողության։
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Քարամին։
«Մենք 100 տոկոսով պատրաստ ենք վճռականորեն պատասխանելու թշնամու ցանկացած սխալի», — ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կհանդիպի Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Axios կայքը նշել էր, որ այդ հանդիպման ընթացքում նա կքննարկի նաև Իրանի դեմ պատերազմի հետագա քայլերը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չէր բացառել Իրանի դեմ նոր հարվածները։