Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. Ռյաբկով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում թույլ կտա մանրամասն քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Կարծում եմ՝ բարձր մակարդակի առաջիկա շփումներից ամենամոտը մեր նախարարի և պետքարտուղարի հանդիպումն է։ Նրանք երկուսն էլ մասնակցելու են Գլխավոր ասամբլեայի նիստին։ Բնականաբար, դա հարմար առիթ և հարմար ձևաչափ կլինի ամբողջ իրավիճակը մանրամասն քննարկելու համար», — ասել է նա։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Հանդիպման ընթացքում նախարարը մտադիր է Ռուբիոյից ճշտել Պետդեպարտամենտի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի վերաբերյալ։