«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը
Հասարակություն

Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը սանձազերծեց հերթական լայնածավալ պատերազմը՝ ամբողջովին շրջափակված և ծանր հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ։ Այս հարձակումը ոչ միայն ռազմական գործողություն էր, այլև Արցախի հայության նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող բռնաճնշումների, էթնիկ զտումների և ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված քաղաքականության հերթական և առավել կործանարար փուլը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և հասարակական նշանակության ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունը, բնակավայրերի ավերումը և բնակչության բռնի տեղահանումը չեն կարող արդարացվել որևէ քաղաքական կամ ռազմական պատրվակով, և այս գործողությունների համար պատասխանատվությունը չի կարող չեզոքացվել միջազգային հանրության հայտարարություններով կամ դիվանագիտական ձևականություններով։

Պատերազմի հետևանքով Արցախը ժամանակավորապես բռնազավթվեց, իսկ Արցախի հայությունը բռնի տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից։ Հայաթափված Արցախում Բաքվի վարչակարգը շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթումն է, այլև հայ ժողովրդի պատմական ներկայության, մշակութային ժառանգության և ազգային ինքնության հետևողական ջնջումը։

Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ավերածությունները մեկուսացված դեպքեր չեն, այլ համակարգված քաղաքականության դրսևորումներ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունները ներառում են եկեղեցիների, խաչքարերի, տապանաքարերի, գերեզմանատների, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի և մշակութային կենտրոնների ոչնչացման, վնասման, վերափոխման ու պատմական ինքնության աղավաղման բազմաթիվ դեպքեր։

Արցախի մշակութային ժառանգությունը չի կարող վերածվել քաղաքական մանիպուլյացիաների առարկայի։ Հայկական եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանատներն ու պատմական բնակավայրերը վկայում են ոչ միայն հայ ժողովրդի բազմադարյա ներկայության, այլև ամբողջ համաշխարհային քաղաքակրթության զարգացման մասին։ Դրանց ոչնչացումը կամ ինքնության կանխամտածված խեղաթյուրումը հարված է հասցնում միջազգային մշակութային ժառանգության պահպանության հիմնարար սկզբունքներին։

Փաստագրված դեպքերի և արձանագրված խախտումների ծավալը հիմք է տալիս պնդելու, որ Արցախում Ադրբեջանի գործողությունները կարող են դասվել ժամանակակից աշխարհում մշակութային ցեղասպանության ամենածանր դրսևորումների շարքին։

Արցախի հայկական պատմական ներկայության հետքերի ոչնչացումը չի կարող ներկայացվել որպես մշակութային վերականգնում, բարեկարգում կամ սովորական վարչական գործընթաց։ Պատմական հուշարձանների անվանափոխությունը, հայկական արձանագրությունների վերացումը, գերեզմանատների նկատմամբ ոտնձգությունները և մշակութային ինքնության փոփոխության փորձերը պահանջում են հստակ միջազգային գնահատական և գործուն հակազդման միջոցներ։

Մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես անցյալի հուշարձանների վնասում, այլև որպես ներկա և ապագա սերունդների՝ սեփական պատմական հիշողությանն ու ինքնությանը հասանելիության սահմանափակման քաղաքականություն։

Եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանատների և պատմական բնակավայրերի ոչնչացման կամ ինքնության փոփոխության յուրաքանչյուր դեպք նշանակում է ոչ միայն նյութական մշակութային արժեքի կորուստ, այլև պատմական վկայության վերացում։ Այդ պատճառով մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել հուշարձանների ֆիզիկական պահպանությամբ․ անհրաժեշտ է պահպանել նաև դրանց պատմական անվանումները, արձանագրությունները, ծագումնաբանությունը, տեղագրական կապը և դրանց վերաբերյալ ամբողջական փաստագրական տվյալները։

Առանձնահատուկ կարևորություն ունի նաև անկախ և շարունակական միջազգային մշտադիտարկման ապահովումը։

Միջազգային մասնագիտական առաքելությունների մուտքը, արբանյակային և այլ տեխնոլոգիական միջոցներով մշտադիտարկումը, մասնագիտական փաստագրումը, արխիվային նյութերի պահպանումը և յուրաքանչյուր փոփոխության ժամանակագրական արձանագրումը անհրաժեշտ են ոչ միայն այսօր տեղի ունեցող գործընթացները բացահայտելու, այլև ապագայում հնարավոր իրավական գործընթացների համար ապացույցների ամբողջական շտեմարան ձևավորելու նպատակով։

Անհրաժեշտ է բացառել այն իրավիճակը, երբ մշակութային ժառանգության ոչնչացման փաստը միջազգային հանրությանը հայտնի է դառնում միայն անդառնալի փոփոխությունից հետո։ Կանխարգելումը պետք է լինի միջազգային մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային սկզբունքներից մեկը։

Ամենախիստ քննադատության է արժանի միջազգային հանրության անհամաչափ արձագանքը և միջազգային կառույցների շարունակվող անգործությունը։

Այն պայմաններում, երբ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման և անդառնալի փոփոխությունների վտանգի առջև, միջազգային կառույցների՝ միայն արարողակարգային հայտարարություններով սահմանափակվելն այլևս անընդունելի է։ Իրավական պարտավորությունները չեն կարող փոխարինվել դատարկ կոչերով, իսկ մշակութային ժառանգության պաշտպանության համակարգը չի կարող գործել միայն այն դեպքերում, երբ դա չի հակասում քաղաքական շահերին։

Միջազգային կառույցների կողմից կատարվածն իր անունով չկոչելը՝ ներառյալ ցեղասպանության և մշակութային ցեղասպանության վերաբերյալ առկա ահազանգերի պատշաճ գնահատումից խուսափելը, խորացնում է անպատժելիության վտանգը։ Ոչ մի պետություն և ոչ մի վարչակարգ չպետք է համոզվի, որ ազգային, կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է մնալ առանց միջազգային իրավական հետևանքների։ Լռությունը չեզոք դիրքորոշում չէ, երբ փաստագրվում են մշակութային ժառանգության ոչնչացման և մարդու հիմնարար իրավունքների խախտման դեպքեր։

Միջազգային հանրության արձագանքը պետք է տեղափոխվի հայտարարությունների մակարդակից դեպի կանխարգելման, փաստագրման, վերահսկողության և պատասխանատվության իրական մեխանիզմների կիրառման փուլ։

Մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային համակարգի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն արդեն կատարված ավերածություններին արձագանքելու, այլև նոր ոչնչացումը կանխելու կարողությամբ։ Եթե փաստագրված խախտումները չեն հանգեցնում իրավական, քաղաքական կամ այլ համապատասխան հետևանքների, ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որը կարող է խրախուսել նման գործողությունների կրկնությունը նաև այլ հակամարտությունների պայմաններում։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, հետևաբար, չի կարող դիտարկվել որպես միայն ադրբեջանա-արցախյան հակամարտության շրջանակներում գտնվող խնդիր։ Այն միջազգային մշակութային ժառանգության, մարդու իրավունքների, կրոնի ազատության, պատմական հիշողության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանության հարց է։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է ոչ թե հերթական ձևական արձագանք, այլ հստակ, հրապարակային և գործնական քայլեր՝

Արցախի պատմամշակութային ժառանգության օբյեկտների անկախ միջազգային մշտադիտարկում ապահովելու ուղղությամբ։

Ոչնչացման, վնասման և ինքնության աղավաղման դեպքերի լիարժեք փաստագրման ու հրապարակային արձանագրման ուղղությամբ։

Միջազգային իրավունքի շրջանակներում պատասխանատվության հնարավոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ։

Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված մասնագիտական և իրավական նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ։

Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող փոփոխությունների վերաբերյալ անկախ մասնագիտական զեկույցների և տվյալների բազաների ձևավորման ուղղությամբ։

Պատմական հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և այլ մշակութային օբյեկտների նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ ապացույցների պահպանման և արխիվացման ուղղությամբ։

Միջազգային մասնագիտական կառույցների կողմից տեղում անկախ գնահատման և համապատասխան մասնագիտական առաքելությունների իրականացման հնարավորությունների ապահովման ուղղությամբ։

Մշակութային ժառանգության ոչնչացման կանխարգելման և պատասխանատուների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ։

Անհրաժեշտ է վերջ դնել ձևական դատապարտումների քաղաքականությանը։ Միջազգային իրավունքի հեղինակությունը չափվում է ոչ թե հայտարարությունների քանակով, այլ նրանով, թե որքանով են դրանք վերածվում իրական պաշտպանության և պատասխանատվության։

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող դառնալ պատմական մոռացության առարկա։ Այն պահանջում է հստակ իրավական գնահատական, շարունակական միջազգային վերահսկողություն և պատասխանատուների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառում։

Չպետք է թույլ տալ, որ մշակութային ժառանգության ոչնչացումը կատարվի անտեսանելիության պայմաններում, իսկ պատմական փաստերի ջնջումը՝ ժամանակի ընթացքում վերածվի նոր «իրողության»։

Պատմական հուշարձանների ոչնչացումը հնարավոր է իրականացնել օրերի կամ ժամերի ընթացքում, սակայն դրանց վերականգնումը հաճախ այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրության արձագանքը պետք է լինի ոչ թե հետադարձ, այլ կանխարգելիչ և գործուն։

Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար անհրաժեշտ է շարունակական միջազգային ուշադրություն, մասնագիտական փաստագրում, անկախ վերահսկողություն և իրավական գործընթացների համար անհրաժեշտ ապացույցների պահպանում։ Պատմական հիշողությունը չի կարող պաշտպանվել միայն հայտարարություններով․ այն պահանջում է հետևողական աշխատանք և ինստիտուցիոնալ պատասխանատվություն։

Արցախի պատմական հիշողության և մշակութային ինքնության պաշտպանությունը մեր պարտականությունն է, իսկ միջազգային հանրության պարտավորությունը՝ չթույլատրել, որ մշակութային ցեղասպանության վտանգը վերածվի անպատժելիության կայուն նախադեպի։

Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը միայն անցյալի պահպանության հարց չէ։ Այն նաև ապագայի նկատմամբ պատասխանատվություն է՝ ապահովելու համար, որ գալիք սերունդները հնարավորություն ունենան ճանաչելու, ուսումնասիրելու և պահպանելու իրենց պատմական ժառանգությունը»։