Այսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմ
Մամուլ

Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, երբ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր մասնակցությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի Արցախ կազմակերպված դիվանագիտական այցին, իսկ քննադատություններին պատասխանում է ոչ թե Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների, Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման, հումանիտար ճգնաժամի և ավելի քան 150 հազար հայերի հայրենազրկման փաստերի շեշտադրմամբ, այլ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարազորության նշան դնելով։ Խոսքը ձևակերպումների մի «լեզվի» մասին է, որը արտաքինից ներկայանում է որպես չեզոքություն, հավասարակշռություն և միջնորդական զգուշավորություն, բայց իրականում հանգեցնում է պատասխանատվության լղոզման, զոհի և ուժ կիրառողի միջև սահմանների աղավաղման, փաստի և քարոզչության նույն հարթության վրա տեղադրման։

Գրոնոյի այցը եղել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական շրջայցի մաս, որի գլխավոր նպատակը Արցախում կատարվածի լեգիտիմացումն է միջազգային հանրության աչքում։ Քննադատության հիմնական առանցքը հենց այն էր, որ նման այցը տեղի է ունենում այն միջավայրում, որտեղ Արցախը բռնի հայաթափված է, իսկ միջազգային անկախ մոնիթորինգի, փախստականների վերադարձի երաշխիքների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմների հարցերը մնացել են օդում կախված։ Այսինքն, ԵՄ հատուկ ներկայացուցչի ներկայությունը ոչ թե պարզապես տեղում իրավիճակին ծանոթանալու տեխնիկական քայլ է ընկալվում, այլ փաստացի մասնակցություն մի բեմադրության, որի նպատակն է աշխարհին ցույց տալ «հետկոնֆլիկտային նորմալություն»՝ այդ նորմալության ամենակարևոր գործոնի՝ Արցախի բնիկ հայ բնակչության բացակայությամբ։

Գրոնոյի ձևակերպումների ամենախնդրահարույց կողմն այն է, որ դրանք կրկնում են միջազգային դիվանագիտության մեջ վաղուց արմատացած այն մեխանիզմը, որով ասիմետրիկ բռնությունը ներկայացվում է որպես «երկու կողմի պատմություն»։ Երբ նրան ուղիղ հարց է տրվում Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների, մշակութային հուշարձանների ոչնչացման, վերանվանման կամ յուրացման մասին, նա խոսքը տեղափոխում է հակամարտության ավելի վաղ փուլերում կողմերին վերագրվող ավերածությունների դաշտ և նշում, որ հաղորդումները պետք է անկախ կերպով ստուգվեն մշակութային ժառանգության փորձագետների կողմից։

Առաջին հայացքից սա կարող է թվալ պրոֆեսիոնալ դիվանագիտական պատասխան՝ որևէ կողմի վերջնական մեղադրանք չներկայացնել, հղում անել փորձագիտական ստուգման անհրաժեշտությանը, ընդգծել ժառանգության պահպանման կարևորությունը։ Սակայն քաղաքական և բարոյական մակարդակում ականատես ենք լինում շատ ավելի լուրջ իրողության։Փաստացի դատարկված Արցախում, որտեղ հայ բնակչություն այլևս չկա, որտեղ հայկական եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանոցները, արձանագրությունները մնացել են այն պետության վերահսկողության տակ, որի ղեկավարությունը տարիներ շարունակ առաջ է տարել հայկական հետքի ժխտման, «կովկասյան ալբանականացման» և պատմական հիշողության վերաձևման քաղաքականություն, եվրոպական ներկայացուցիչը պատասխանատվությունը չի կոնկրետացնում, այլ այն վերածում է ընդհանուր, երկկողմ, մշուշոտ և ապագա ստուգման ենթակա հարցի

Սա հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ անկախ կազմակերպությունների և հետազոտողների կողմից արդեն արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ ջնջման դեպքեր։ Այստեղ է, որ ի հայտ է գալիս եվրոպական դիվանագիտության հիմնարար հակասությունը։ Եվրամիությունը, որպես արժեքային միություն, իր ինքնությունը կառուցել է մարդու իրավունքների, ինքնորոշման, փոքրամասնությունների պաշտպանության, մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանական կամ էթնիկ զտման քաղաքականությունների կանխարգելման գաղափարների վրա։ Բայց Հարավային Կովկասում՝ հատկապես Արցախի հարցում, այդ արժեքային լեզուն հաճախ զիջում է տեղը էներգետիկ, տրանսպորտային, աշխարհաքաղաքական և անվտանգության հաշվարկներին։

Ադրբեջանը ԵՄ-ի համար էներգակիրների մատակարար է, Թուրքիայի հետ կապող աշխարհաքաղաքական օղակ, Ռուսաստանի ազդեցությունը շրջանցելու ենթադրյալ ուղի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի մաս, իսկ Ուկրաինայի պատերազմից հետո Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականության մեջ Բաքվի նշանակությունն էականորեն աճել է։ Գրոնոյի պարագայում առանձնապես կարևոր է այն, որ նա ոչ թե անտեղյակ պաշտոնյա է, այլ Հարավային Կովկասի հարցերին երկար տարիներ առնչված փորձառու գործիչ։ Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ արտաքին քաղաքականության, հակամարտությունների կարգավորման և դիվանագիտության ոլորտում՝ մասնագիտանալով հատկապես հետխորհրդային տարածաշրջանի և Հարավային Կովկասի հարցերում։ Ուստի, այն վարկածը, թե եվրոպական դիվանագետները չեն հասկանում Արցախի հակամարտության պատմական ակունքները, տեղում ժողովրդագրական իրականությունը, Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի արհեստական ընդգրկման խնդիրը, 1988 թվականից սկսված հայ բնակչության ինքնորոշման պահանջը, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հակահայկական բռնությունների ազդեցությունը, 2020 թվականի պատերազմը, Լաչինի միջանցքի փակումը և 2023 թվականի վերջնական ռազմական ճնշման հետևանքները, համոզիչ չէ։

Իրականում այսպիսի մոտեցումն արդեն ոչ թե չեզոքություն է, այլ կեղծ հավասարակշռություն։ Իսկ կեղծ հավասարակշռությունը հատկապես վտանգավոր է հետէթնիկ զտման և ցեղասպանական իրողությունների միջավայրում, որովհետև այնտեղ, որտեղ այլևս հայ բնակչություն չկա, «երկու կողմի» մասին խոսելը դառնում է ավելի անհեթեթ։Մի կողմը վերահսկում է տարածքը, նյութական միջավայրը, արխիվները, մուտքը, շինարարությունը, վերակառուցումը, պատմական ներկայացումը, իսկ մյուս կողմը զրկված է իր տներից, եկեղեցիներից, գերեզմաններից և նույնիսկ սեփական պատմության ֆիզիկական վկայություններին հասնելու հնարավորությունից։

Այդպիսով, եվրոպական պաշտոնյաները, ելնելով երկակի չափորոշիչներից ու քաղաքական հաշվարկներից, ոչ միայն լեգիտիմացնում են Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործություններն, այլև անմիջական մասնակցություն են ունենում դրանց, իսկ դա շատ վտանգավոր ճանապարհ է, քանի որ Արցախի օրինակով իրադարձություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն աշխարհի տարբեր մասերում, այլև հենց Եվրոպայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում