ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Պեկինում բացել է «ԵԱՏՄ-ՇՀԿ․ տնտեսական համագործակցության ակտիվացում» խորագրով կլոր սեղանը։ Միջոցառումն անցկացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունում՝ «Եվրասիական տնտեսական միության օրերի» շրջանակում։
ԵՏՀ-ի տվյալներով՝ դրական դինամիկան պահպանվում է նաև 2026 թվականին։ Տարվա առաջին կիսամյակում երկու միավորումների երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 197 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 17%-ով։ ՇՀԿ անդամ երկրներին բաժին է ընկնում ԵԱՏՄ-ի արտաքին առևտրի գրեթե 48%-ը։
ԵՏՀ կոլեգիայի նախագահի գնահատմամբ՝ հեռանկարում ամենամեծ համատեղ արդյունքը կարող է ապահովել համագործակցության չորս ուղղություն՝
-
Տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում։
-
Արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցություն։
-
Ագրոարդյունաբերական համալիրի և պարենային ապահովության ոլորտներում համագործակցություն։
-
Արհեստական բանականության ներդրում և թվային վերափոխում։