Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Հասարակություն

ԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, տնօրենի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, օպերատիվ-մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներ և ծառայողներ, վետերաններ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Անդրանիկ Սիմոնյանը, ողջունելով հանդիսավոր տողանի շարված զինծառայողներին, շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը նրանց բերած անձնվեր ծառայության, առաջադրված խնդիրների գերազանց կատարողականության, մասնագիտական գործառույթները հմտորեն  և արհեստավարժ իրականացնելու, և հատկապես պատվախնդիր վարքագիծ դրսևորելու համար:

Անդրադառնալով երեք տասնամյակների ընթացքում ստորաբաժանման անձնակազմի կողմից անցած բարդ ուղուն, տարբեր մարտահրավերներ և հատուկ առաջադրանքներ հաղթահարած ստորաբաժանման պատմությանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը նշեց, որ օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմում ծառայելը ինչպես միշտ պատվաբեր է, իսկ մասնագիտական բարձր պատրաստվածությունից զատ պահանջում է նաև խիզախություն, խիստ կարգապահություն, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ֆիզիկական և հոգեբանական հատուկ ունակություններ, կամային բարձր որակներ և արհեստավարժություն:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը բարձր գնահատեց տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական հարուստ փորձը զարգացնելուն, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված ստորաբաժանման ջանքերը, կարևորեց ժամանակակից սպառազինության և տեխնիկական միջոցների ձեռք բերման և կիրառության ուղղությամբ տարվող աշխատանքները, հատկապես ընդգծեց Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը՝ Ազգային անվտանգության ծառայության տեխնիկական հագեցվածության լիարժեք ապահովման ուղղությամբ: Միաժամանակ, շեշտադրեց սպառազինության և տեխնիկական միջոցների նպատակային կիրառման, առաջադրված խնդիրների անթերի և անվտանգ լուծման կարևորությունը:

Ձեռքբերումներից զատ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ընդգծվեց նաև հնարավոր բացթողումների և թերացումների շտկման ուղղությամբ մշտապես և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, այսօրեական խնդիրների ճիշտ և ժամանակին հասցեագրումը, նշելով, որ պատճառահետևանքային կապերի վերլուծությունը կծառայի վաղվա նպատակների արդյունավետ լուծումներին,  հավանական բացասական երևույթները բացառելուն:

Միջոցառման ընթացքում օպերատիվ-մարտական ստորաբաժանման ծառայողները ֆիզիկական հմտությունների, հոգեբանական ներգործության մեթոդների, հատուկ տեխնիկայի ու միջոցների կիրառմամբ ներկայացրեցին ենթադրյալ ահաբեկիչներին վնասազերծելու, պատանդներին ազատելու, զինված հանցագործներին ձերբակալելու մարտավարական վարժանքներ:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը օպերատիվ մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներին, վետերաններին և մի շարք սպաների և զինծառայողների պարգևատեց գերատեսչական պարգևներով, այդ թվում՝ օպերատիվ-մարտական ստորաբաժանման 30-ամյակին նվիրված հուշամեդալով: