Մուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն
Այսօր` սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «BYD» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։