«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի։ Եթե կանգնեցված լիներ, ապա իշխանության մի փոքր զանգվածի հոգևոր, կրոնական զգացմունքները կվիրավորվեին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքերից վիրավորվեց նիստը վարող՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը և անջատեց Մանուկյանի խոսափողը։
«Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում»,- ասաց Ալեքսանյանը։
Իրավիճակը լարվեց, և դահլիճում գոռգոռոցներ լսվեցին։
Մանրամասները՝ տեսանյութում