Ողբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Ֆիլիպինների հարավում՝ Հարավային Կոտաբատո նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։
Դեպքի հետևանքով վեց դպրոցական զոհվել է, ևս 17-ը ստացել են ծանր վիրավորումներ:
Այս մասին հայտնել է Ֆիլիպինների սոցիալական ապահովության և զարգացման նախարարությունը։
Բոլոր զոհերն ու տուժածները 14-ից 17 տարեկան դպրոցականներ են։
Հրաձգության մեջ կասկածվողը 16-ամյա դպրոցական է։