Գորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքով
Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» և «ՀայաՔվե» կուսակցությունները հանդես կգան միասնական ձևաչափով՝ «Ապրելու քվե» դաշինքով։
Դաշինքի ձևավորմամբ մենք Գորիսի ընտրողին առաջարկում ենք միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ օրակարգ։