Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Սիրելի՛ հարազատներ, ընկերներ, գործընկերներ և անծանոթ, բայց անհանգիստ բարեկամներ,
Շնորհակալ եմ բոլորիդ այս օրերին ցուցաբերած մեծ զորակցության, ուշադրության և մարդկային անհանգստության համար։ Այս մասին գրել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատորնի նորանշանակ տնօերն Սրակ սարգսյանը, ով վերջերս էր նշանակվել պաշտոնում:
Նա ենթարկվել էր ավտովթարի:
«Չնայած ահասարսուռ վերնագրերին՝ ուզում եմ բոլորիդ հանգստացնել․ ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի։
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընկերս՝ Հովհաննեսը, փառք Աստծո, որևէ վնասվածք չունի և նույնիսկ բուժօգնության չի դիմել։ Նրա հիվանդանոցում գտնվելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կողքիս լինելու համար։
Աստված բոլորիդ պահապան, և թող հեռու լինեք ամեն տեսակ փորձությունից»,-գրել է Սևակ Սարգսյանը: