ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրատախտակի գնացած» պատգամավորուհու՝ Արաքսյա Վարդանյանի պահվածքը բուռն քննարկումների թեմա է դարձել նաեւ իշխանական թիմում: Եվ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, խմբակցության ղեկավարությանը հորդորել է, այսպես ասած ամբախ-զամբախ խոսողների գյամերը քաշել, խոսել չգիտեն թող չխոսեն կամ էլ տեքստերը թող համաձայնեցնեն ղեկավարության հետ։
Մինչ պատգամավոր դառնալը նա Փարաքարի ՔՊ ավագանու անդամ էր, ըստ որոշ լուրերի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը եւ 2021 թ. ընտրություններին մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով, անգամ քննադատական գրառումներ է արել գործող իշխանությունների մասին, թե կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։
Ի դեպ, նրա կենսագրությունից բացակայում է այդ հատվածը: ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես՝ հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում