Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
Մամուլ

Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։

Երեկ Վարդանյանը ԱԺ ամբիոնից պատմեց իր դպրոցական տարիներից մի դրվագ՝ ասելով, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանա կավիճը բռնել ու խնդիր լուծել։ Ի դեպ, պատգամավորը խոսում էր ոչ թե «գրատախտակի մոտ գնալու», այլ հենց գրատախտակի գնալու մասին։

Սակայն «մացեմածիկայի» շուրջ աղմուկից զատ՝ ուշագրավ է նաև նորահայտ ՔՊ-ականի քաղաքական անցյալը։

Արաքսյա Վարդանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 5-րդ համարն էր։ Այսօր արդեն Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ ԱԺ պաշտոնական կայքն էլ նրան ներկայացնում է որպես ՔՊ անդամ և խմբակցության պատգամավոր, որը Փարաքարու ավագանուց է խորհրդարան գնացել։

2021-ին Վարդանյանի քաղաքական բառապաշարը ևս էապես տարբերվում էր այսօրվա իշխանական դիրքավորումից։ Ընտրություններից առաջ նա հայտարարում էր.

«Իմ հայ ժողովուրդ՝ այսօր մենք բոլորս կանգնած ենք շատ կարևոր ու վճռորոշ պահի առաջ. այն է՝ կորցնել պետականությունը և ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով»։

Նա նաև կոչ էր անում քաղաքացիներին գիտակցել, որ «այլևս սխալվելու իրավունք չունենք» և դադարել «թուլանալ, ընկճվել, դեգերել և սգալ»։ Այդ ժամանակ Վարդանյանը ընտրողներին կոչ էր անում աջակցել Սամվել Բաբայանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի մերձավոր շրջապատում այսօր էլ կան մարդիկ, որոնք «Հայաստան» դաշինքին հարող մարդիկ։

Մեր աղբյուրները ՔՊ-ում նրա ընդգծված կոշտ իշխանական հռետորաբանությունը կապում են նաև իր քաղաքական հավատարմության վերաբերյալ հնարավոր կասկածները փարատելու ձգտման հետ։ Սա, սակայն, մեր աղբյուրների գնահատականն է, և Վարդանյանի հրապարակային մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ դեռ չկա։

Այսպիսով՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում Արաքսյա Վարդանյանի քաղաքական ճանապարհը Սամվել Բաբայանի թիմից հասցրել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող ՔՊ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: