Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Տոգոյի դրոշի ներքո նավարկող «Trend» տանկերը հարձակման են ենթարկվել՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձից հետո։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։
«Անցած գիշեր Տոգոյի դրոշի ներքո նավարկող «Trend» տանկերը փորձել է ապօրինի անցնել Հորմուզի նեղուցով, որտեղ այն խոցվել և հրդեհի պատճառով կանգ է առել», — ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 15-ին ԻՀՊԿ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Կորպուսի օդատիեզերական ուժերը ծովային միջանցքի արևմտյան հատվածում խոցել էին MQ-1 անօդաչու թռչող սարքը։ Այն ոչնչացնելու համար կիրառվել է հակաօդային պաշտպանության նոր առաջադեմ համակարգ։