Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համար
Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի «Միասնության ուժը — 2026» ռազմական զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցում։
Ըստ հաղորդագրության՝ թուրքական բանակի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունն ավարտել է զորավարժությունների նախապատրաստությունը։
Զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 15-ին ստորաբաժանումները սկսել են Կարսի կայազորից տեղափոխվել Ադրբեջանում գտնվող ուսումնական զորավարժարաններ։