Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսային
Օդային տագնապի ֆոնին Օդեսայում պայթյուններ են որոտացել, հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալներով՝ Օդեսայի մարզի մի հատվածում օդային տագնապ է հայտարարված։
Ի պատասխան հակառակորդի հարձակումների՝ ռուսական բանակը հարվածներ է հասցնում որոշումների կայացման կենտրոններին, գործարաններին և պահեստներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ։
Ռազմական գործողությունների ընթացքում կիրառվում են հարվածային անօդաչու թռչող սարքեր և հեռահար բարձր ճշգրտության զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած թիրախ Ուկրաինայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Կիևում։