ՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցումՆախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգըՎահագն Հովակիմյանի ճակատին «ընտրակեղծարար» դաջվածքի մասին հայտարարությունը դուր չեկավ «տգետ» որակումը տվող Ալեքսանյանին. իրավիճակը լարվեց (տեսանյութեր)Մալիշկայում փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանըՆարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը». Արսենյան
Միջազգային

Իրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներին

Իրանի հետախուզության նախարարությունը դատապարտել է սուննի քարոզիչ Մոլավի Յուսեֆ Գորգիջի սպանությունը և խոստացել պատասխանատվության ենթարկել կատարողներին, կազմակերպիչներին և նրանց, ովքեր կանգնած էին հանցագործության հետևում, հայտնում է Tasnim-ը։

Գերատեսչության հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի՝ Գորգիջի սպանությունից հետո։ Նա Սիստան և Բելուջիստան հարավ-արևելյան նահանգի Զահեդան քաղաքից հայտնի կրոնական գործիչ էր։ Հոգևորականին երկուշաբթի երեկոյան իր տան մոտ գնդակահարել էին անհայտ զինված անձինք։ Նա Զահեդանում Մոհամմադ Ռասուլուլլահ մզկիթի ուրբաթօրյա աղոթքի իմամն էր։

«Հանրահայտ գիտնական և միասնության ավետաբեր Մոլավի Յուսեֆ Գորգիջի նահատակությունը ծանր կորուստ է Սիստանի և Բելուջիստանի ազնիվ ժողովրդի, ինչպես նաև անվտանգության, միասնության և իսլամական Իրանի մեծությանն հավատարիմ բոլոր մարդկանց համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ Գորգիջը իր ամբողջ կյանքի ընթացքում հանդես է եկել համաձայնության, փոխըմբռնման և ազգային միասնության օգտին՝ օգտագործելով իր կրոնական, մշակութային և հասարակական գիտելիքները իսլամական եղբայրության ամրապնդման, տարբեր դավանանքների մերձեցման, ինչպես նաև Իրանի էթնիկ խմբերի արժանապատվության պաշտպանության համար։

«Անկասկած, նման մարդկանց սպանությունը պարզապես հանցագործություն չէ առանձին անձանց դեմ. դա հարված է հասարակության անվտանգությանը, միասնությանը և սոցիալական կապիտալին»,- հայտարարել են նախարարությունում։

Իրանի հետախուզության նախարարությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն և հայտարարել, որ կանգ չի առնի, մինչև սպանության կատարողները, կազմակերպիչները և դրա հետևում կանգնած անձինք չբացահայտվեն ու պատասխանատվության չենթարկվեն։

«Թող իսլամական Իրանի անվտանգության և միասնության թշնամիները իմանան. սպանությունը երբեք չի կարող մարել միասնության իդեալը, այլ ընդհակառակը՝ միայն կամրապնդի համաձայնության և եղբայրության վրա հիմնված իսլամական մոտեցումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գորգիջը պարբերաբար մասնակցում էր պաշտոնական միջոցառումներին և զոհվածների հիշատակի արարողություններին։ Պատերազմի ընթացքում, որը Իրանի իշխանությունները անվանում են ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիա, նա բազմիցս ելույթ է ունեցել փողոցներում հավաքված մարդկանց առջև։

Գորգիջը դարձել է այս տարի Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ հարձակվողների կողմից սպանված երկրորդ սուննի հոգևորականը։ Ավելի վաղ մահափորձի հետևանքով զոհվել էր Միրջավե քաղաքի ուրբաթօրյա աղոթքի իմամ Մոլավի Մոհամմադ Անվար Ռիգին։