Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հասարակություն

Ռուսաստանը վերցնում է Ղարաբաղյան էստաֆետան

Ապրիլի 18-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հնարավոր է մոտակա օրին Ղարաբաղյան հարցով բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նման տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն էր, ով, միաժամանակ, ընդգծել էր, որ բանակցությունները սկսվելու են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Արդեն մյուս օրը` ապրիլի 19-ին, ռուսական «Известия» թերթը, հղումով իր դիվանագիտական աղբյուրին, կրկնում է մոտակա օրերին բանակցություններ սկսելու մասին Ալի Հասանովի ասածը: Ավելին, ռուսական պարբերականի աղբյուրը մանրամասնում է, որ բանակցություններին, Ռուսաստանի մասնակցությամբ, կողմերը գնալու են «ցավոտ փոխզիջումների»:

Ըստ հրապարակման, խոսքը գնալու է որոշ տարածքների վերադարձման, շփման գոտում խաղաղապահների տեղակայման, սահմանների բացման, փախստականների վերադարձի եւ հետագայում հանրաքվեի անցկացման մասին: Այսինքն` Ռուսաստանը, ստանձնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նախաձեռնությունը, փորձելու է առաջ տանել իր քաղաքականությունը եւ խաղաղապահներ, այսինքն` զորքեր մտցնել Ղարաբաղ: Ռուսաստանի համար Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր իշխանությունը պահպանելու հիմնական լծակն է, ուստի հակամարտության կարգավորումը (կողմերից որեւէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծի երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու, ինչպես նաեւ Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունից զերծ պահելու հարցը: Այս ողջ համատեքստում ուշադրության է արժանի նաեւ այն, որ Ռուսաստանի` հակամարտության կարգավորման պատասխանատվությունը միանձնյա ստանձնելու նկրտումներին ասես ոչ մի կերպ չի ընդդիմանում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին էլ հենց պատկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` չորսօրյա պատերազմի ընթացքում կատարած անհասցե հայտարարությունների եւ անշտապողականության ֆոնին, փաստորեն, Ռուսաստանը կատարյալ պայմաններ է ստացել հին ծրագրերն ի կատար ածելու համար:

Հիշեցնենք, որ չորսօրյա պատերազմից հետո Բաքու կատարած այցելության ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ռուսական կողմն ունի առաջարկություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկությունները ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Նույն այդ Կազանի փաստաթուղթը, ըստ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, գրեթե ամբողջովին կրկնում է Մադրիդյան հայտնի սկզբունքները, որոնցով նախատեսվում է խաղաղապահների տեղակայում շփման գծում: Ապրիլի 19-ին արդեն հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան:

Հիմք ընդունելով վերը նշված տեղեկությունները Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյան բանակցությունները սկսելու մասին՝ կարելի է ենթադրել, որ Լավրովը, ամենայն հավանականությամբ, կոնկրետ առաջարկություններ, կամ, միգուցե, անգամ պահանջներ է բերելու Երեւան: Այսպիսով` կարելի է փաստել, որ Ռուսաստանն այժմ դեմարշ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին և գործի է դնում բոլոր լծակները՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների էստաֆետան վերցնելու ուղղությամբ:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»