Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Հասարակություն

Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ:

Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում, ոլորտի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ուղղությունները։

Ներկայացնելով հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը տեղեկացրել է՝ 300 դպրոցների և 500 նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի ընթացիկ փուլը մինչև տարեվերջ կավարտվի։ Զուգահեռաբար Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է աշխատանքների նոր փուլի մեկնարկ, որտեղ ևս ՀԲ-ն կարող է ունենալ գործընկերային աջակցություն։

Նշվել է, որ Կառավարության նոր ծրագրով նախատեսվող կարևոր քայլերից է «Ուսուցչի կարգավիճակի մասին» առանձին օրենքի մշակումը, որով նախատեսվում է առավել հստակ ամրագրել ինչպես ուսուցչի դերն ու կարգավիճակը, այնպես էլ սոցիալական պաշտպանության երաշխիքները:

Անդրադարձ է եղել ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական շարունակական զարգացման համակարգերի կատարելագործմանը,  PISA միջազգային գնահատման արդյունքների վերլուծությանը, ոլորտի բարեփոխումներում տվյալների խորքային ուսումնասիրության և հետագա քաղաքականությունների մշակման արդյունավետությանը։

Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում բնագիտական և ինժեներական սարքավորումներով հագեցած ժամանակակից լաբորատորիաների հիմնմանը, Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների ստեղծմանն ու նախադպրոցական կրթական ծրագրերի բարելավմանը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական երկխոսությունը՝ ՀՀ կառավարության կրթական առաջնահերթությունների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու նպատակով։