Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Հասարակություն

Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալու կապակցությամբ Միհրան Խաչատրյանը հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքը և քաղաքացիական ավիացիայի ոլորտում կատարված բարեփոխումները։ Ներկայացնում ենք նրա ուղերձն ամբողջությամբ.
 
Սիրելի՛ գործընկերներ,
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում իմ աշխատանքն ավարտելիս ցանկանում եմ ամփոփել այն ճանապարհը, որն անցել է Հայաստանի քաղաքացիական ավիացիան վերջին տարիներին։
2020 թվականին ԵՄ կողմից իրականացված գնահատողական այցի արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը, ինչպես նաև ավիացիոն իշխանության կառուցվածքը, չէին համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին։ Կոմիտեում կային աշխատակիցներ, սակայն մի շարք կարևոր ուղղություններով չկային բավարար թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, իսկ որոշ ուղղություններով անհրաժեշտ գործառույթները դեռևս ամբողջությամբ ձևավորված չէին։
Այս տարիների հիմնական խնդիրը, հետևաբար, ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։
 
Այդ նպատակով՝
• ստեղծվեցին երկու նոր ստորաբաժանումներ, որոնցից մեկի դեպքում ձևավորվեց ամբողջությամբ նոր գործառույթ,
• վերանայվեց և փոփոխվեց Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, ստեղծվեցին հիմքեր մասնագետներին կոմպետենցիայի վրա հիմնված վարձատության համակարգի համար,
• զրոյից մշակվեցին, հաստատվեցին և ներդրվեցին ավելի քան 30 նոր քաղաքականություններ և ընթացակարգեր (Policies and Procedures),
• ներդրվեց կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, որի հիման վրա Կոմիտեի մասնագետների համար կազմակերպվեցին անհրաժեշտ վերապատրաստումներ,
• վերահսկողության գործընթացը դարձավ ավելի համակարգված, փաստաթղթավորված և հետագծելի,
• ձևավորվեց ներքին որակի կառավարման համակարգ, որն այսօր գտնվում է վերջնական ձևավորման փուլում,
• մշակվեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման և վերահսկողության իրականացման անհրաժեշտ իրավական հիմքերը,
• ընդլայնվեց համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության, Թվիննինգի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների ավիացիոն իշխանությունների հետ, մասնավորապես՝ Ռումինիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Սլովակիայի և Լիտվայի,
• կարևոր քայլեր ձեռնարկվեցին Կոմիտեի ներքին կարողությունների զարգացման ուղղությամբ։ Կոմիտեի աշխատակիցներից պատրաստվեցին դասավանդողներ, ինչը հնարավորություն տվեց մի շարք վերապատրաստումներ և դասընթացներ կազմակերպել ու իրականացնել արդեն իսկ Կոմիտեի ներքին մասնագիտական ռեսուրսների միջոցով՝ ապահովելով գիտելիքի և փորձի փոխանցման շարունակականությունը։
 
Այս աշխատանքների իրագործման ընթացքում բարձր ենք գնահատում ICAO/EURONAT-ի, DG MOVE/EASA-ի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների այլ միջազգային ավիացիոն մարմինների և ավիացիոն իշխանությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
 
Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության պատվիրակությանը և դեսպան Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հետևողական աջակցության և համագործակցության համար։
 
Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա։
 
Այս աշխատանքի արդյունքները հաստատվել են ինչպես ԻԿԱՕ-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով, այնպես էլ ԵՄ կողմից 2025 թվականին իրականացված գնահատողական այցի արդյունքներով։
 
Իհարկե, դեռ շատ անելիքներ կան։ Սակայն այսօր այդ աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ Կոմիտեում ձևավորվել է մասնագետների նոր սերունդ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ արձագանքել ավիացիայի ոլորտի արագ զարգացող միտումներին և նոր մարտահրավերներին։ Միևնույն ժամանակ, սերնդափոխության և մասնագիտական ներուժի շարունակական զարգացման գործընթացը դեռևս պահանջում է հետևողական աշխատանք՝ ապահովելու ձևավորված համակարգի կայունությունն ու շարունակականությունը։
 
Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են։
 
Պաշտոնը թողնելով՝ ես չեմ հեռանում ոլորտից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացումը ինձ համար եղել և շարունակում է մնալ կարևոր մասնագիտական առաքելություն, և պատրաստ եմ նաև հետագայում իմ փորձով և գիտելիքներով նպաստել դրա շարունակական զարգացմանը։
 
Մաղթում եմ Կոմիտեի ողջ թիմին ուժ, հետևողականություն և նոր հաջողություններ՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիան ավելի անվտանգ, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու գործում։
 
Շնորհակալություն բոլորիդ՝ համատեղ անցած ճանապարհի, վստահության և այս կարևոր աշխատանքի մեջ ունեցած ձեր ներդրման համար։