Վեր ընկանք քարին, մնացինք անտեր, վա՜յ, Կիկոս ջան. Փաշինյանն առաջարկեց «Կիկոսի մաhnվ» չառաջնորդվել
««Կիկոսի մահը» մեր իրականության, մեր սոցիալ-հոգեբանական ձևավորման մեջ շատ մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն է, բայց առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել Կիկոսի մահով»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գազի գնի հնարավոր թանկացման մասին հարցին։
Նա նշեց, որ Հայաստանը կայուն զարգանում է, շարունակելու է կայուն զարգանալ։
«Երբ որ խնդիր կլինի ինչ-որ գին կառավարել, կկառավարենք, չի լինի կարիք, չենք կառավարի։ Նկատի ունեմ՝ անընդհատ «Կիկոսի մահի» տրամաբանությամբ առաջնորդվելը մեր աշխատակարգը և գործլաոճը չէ։ Մյուս կողմից շարունակում ենք աշխատել»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա, Հայաստան -Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են, և այդ շերտերում բազմաթիվ խնդիրներ, հարցեր, հնարավորություններ կան։