29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան
«Հայաստանի ինքնիշխան տարածքը ճշգրիտ նույնական է հայկական ԽՍՀ տարածքի հետ։ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքն այստեղից է ծագում, դե յուրե Հայաստանի Հանրապետությունն ընդունել է»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
աՆա հայտնեց, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկալվները չեն մտնում. «Արծվաշենը մտնում է, խորհրդային ժամանակվա անկլվները չեն մտնում։ Երբ որ մենք այլ տրամաբանության վրա ենք հիմնվում, նշանակում է՝ մենք ասում ենք, Հայաստանի ինքնիշխան տարածքը ոչ թե 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, այլ 29 հազար 753 քառակուսի կիլոմետր, այսինքն միջազգային լեգիտիմությունից 10 քառակուսի կիլոմետր դուրս ենք գալիս։ Ո՞ւմ հաշվին ենք դուրս գալիս։ Ինչ-որ ուրիշի։
Այսինքն, ինչ-որ ուրիշին մատուցում ենք մեր դեմ գործողություններ անելու որոշակի լեգիտիմություն»։
Այնուհետև Փաշինյանը հարցադրում արեց՝ արդյո՞ք սա նշանակում է ամուր երաշխքի։ Իր հարցին պատասխանեց. «Ոչ, չի նշանակում։ Սրա համար եմ ես ընդգծում համապարփակության հարցը։ Լեգիտիմությունն առաջին շերտն է։ Անվտանգության երկրորդ շերտը փոխկապվածությունն է»։