2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. Փաշինյան
«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի տարածաշրջանային անվտանգությանն ու հաստատված խաղաղության համար, հաստատված խաղաղության համար»,-«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, «երբ մենք «X» պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից»։
«Մենք տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակե՞լ փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե՞ գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, 2022 թվականին «մենք եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս»։