Հայրը հայտնել է, որ դասղեկն ու հոգեբանը բուլինգի են ենթարկում 8-ամյա որդուն, իսկ հոգեբանը, բռնելով երեխայի ձեռքերը, բարձրացրել է օդ և հրելով գցել գետնին
ԱԳՆ աշխատանքը՝ ըստ ՔՊ-ի․ Հայաստանն ուզում է ԵՄ-ին, ԵԱՏՄ-ն խանդում է. ՀՀ-ն ասում է՝ «Мы просто друзья». Նարեկ Կարապետյան29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցրել Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար
2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. ՓաշինյանՀուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքին
Մամուլ

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ:

Սկսենք համեմատաբար զվարճալի էպիզոդից: Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է: Հասկանալի է՝ պատերազմական հանցագործությունների դիմած, Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի ոճրագործություն կատարած Ալիևին ջղայնացնում է, որ Եվրոպայի խորհրդարանը մի քանի բանաձևեր է ընդունել, որոնք արծարծում են հայության շահերը: Այստեղից էլ Ադրբեջանի նախագահի պիտակավորող արտահայտությունները: Բայց այստեղ «զվարճալին» այն է, թե ով է նման բաներ ասում. Իլհամ Ալիևը, որ տարածաշրջանում ամենից կոռումպացված իշխանության ղեկավարի ու ժառանգական բռնապետի համարում ունի: Երկրորդ. նույն Ալիևի ռեժիմը, կարելի է ասել՝ բացեիբաց նավթադոլարներով «գնել» է տարբեր եվրոպական քաղգործիչների, ինչը, ի դեպ, մի քանի դեպքերում բացահայտվել է տարբեր արևմտյան լրատվամիջոցների կողմից: Եվ երրորդը. արևմտյան քաղաքական շրջանակներին կոռուպցիոներ է համարում մի կոռուպցիոներ, որի ռեժիմը եվրոդեսպանների ու ոչ միայն եվրոդեսպանների «դեսանտ» է տանում հայաթափված Արցախ՝ հայկական բազմադարյա պատմամշակութային ժառանգության հուշարձանները ներկայացնելով, իբր, աղվանական...

Ավելի լուրջ. Ալիևը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը երբեք չի մոռանա Խոջալուի զոհերին, ավերված մզկիթներն ու մշակութային օբյեկտները», իսկ այդ իրադարձությունների հիշողությունը, ըստ նրա, պետք է պահպանի ադրբեջանական հասարակության զգոնությունը: Նա նաև հայտարարել է, թե պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը թիրախավորել է միայն ռազմական օբյեկտներ, միայն հայկական զինուժը: Սա արդեն ցինիզմից էլ այն կողմ է, քանի որ հենց նույն ադրբեջանական հրոսակներն էին նկարահանել և համացանցում տարածել տեսանյութեր, թե ինչպես են խոշտանգում ու սպանում իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից հեռանալ չկարողացած քաղաքացիական բնակչությանը, տարեց մարդկանց: Ավելին, ադրբեջանական համացանցային սեգմենտում քիչ չեն տեսանյութերն ու լուսանկարները, թե ինչպես են պղծում հայկական գերեզմանատները, ջարդում տապանաքարերը, անում այլ թրքաբարո այլանդակություններ:

Դա է թուրք-ադրբեջանցիների էությունը:

Բայց այլ պահ է հետաքրքիր. այն, որ Ալիևը փորձում է հիմնավորել իր ղեկավարությամբ պետական քաղաքականության մակարդակի հասցված հայատյացությունը: Հորինվում են ինչ-որ ավերված մզկիթներ, այլ «մանրամասներ»: Այդ ամենը նրա համար է, որ լեգիտիմացնեն Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, բնաջնջումը, ինչպես, օրինակ՝ ժամանակին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարեր խճաքարի վերածեցին:

Սա, իհարկե, Ալիևի սպառնալի հայտարարությունների շարքում վերջինը չէ, գուցե նաև ամենից տպավորիչն էլ չէ: Սակայն բացահայտ վկայություն է այն բանի, որ ի դեմս Իլհամ Ալիևի, ի դեմս նրա գլխավորած բռնատիրական վարչակազմի՝ գործ ունենք մեկի հետ, որը ինչ նպատակադրում ասես ունի, բացի խաղաղությունից:

Ի՞նչ խաղաղություն, եթե Ադրբեջանը շարունակում է գերված ու բանտարկված պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, եթե բացահայտ ագրեսիվ գործողություններ է կատարում, եթե շարունակում է օկուպացված պահել անմիջականորեն ՀՀ տարածքի մի որոշակի մաս, ավելին՝ Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», պետականորեն կազմակերպում է Հայաստանը փաստացի զավթելու նպատակ հետապնդող միջոցառումներ:

Ասենք, նրա նպատակները անթաքույց են և անփոփոխ. կլանել Հայաստանը՝ շարունակական զիջումներ կորզելով, վերացնել հայկական պետականությունը, Հայաստանը հայաթափել, ինչպես դա արվեց Արցախի դեպքում: Առնվազն՝ դենացիֆիկացնել, դեմիլիտարիզացնել, ապասուբյեկտացնել:

իտարիզացնել, ապասուբյեկտացնել: Բայց խնդիրը թշնամին չէ: Հասկանալի է, որ թշնամու նպատակը ամենևին էլ մեր լավ լինելը չէ: Խնդիրն այն է, որ զուգահեռաբար Հայաստանում հայ ժողովրդին պատերազմով սպառնում է... իր իսկ իշխանությունը, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սա շատ ավելի հետաքրքիր ու ցավոտ պահ է: Փաշինյանի իշխանությունը, եթե կուզեք՝ ՔՊ վերնախավը «խաղաղություն» բառը յուրօրինակ թմրանյութի է վերածել: Դա այն հմայախոսությունն է, որն օգնում է որոշակի թմբիրի մեջ պահել բնակչության մի որոշակի մասին:

Մյուս կողմից՝ ինչ խոսում են, սպառնում են պատերազմով: Փաշինյանն ուղիղ ասում է, որ Տիգրանաշենը անվանում է Քյարքի, որպեսզի խաղաղությունը չվտանգի: Արցախի մասին չեն խոսում, որպեսզի խաղաղությունը չվտանգեն: Ասենք, ի՜նչ չխոսել: Փաշինյանը հպարտանում է, թե «փակել է Ղարաբաղյան շարժման էջը», այլևս Ղարաբաղը թոկ չի Հայաստանի վզին: Մի խոսքով, Արցախի հարցը ոչնչացրել է և նետել խորը անդունդը:

Ասում են՝ բա գերինե՞րը: Պատասխանում են, թե գերիների հարցը դնենք դարակը, որ խաղաղությունը չվտանգվի: Ասում են՝ հապա պատմամշակութային ժառանգության հուշարձաննե՞րը: Ասում են՝ դա էլ դնենք դարակը, որ խաղաղությանը չվտանգի:

Լավ, դա ի՞նչ խաղաղություն է: Ինչի՞ հիման վրա խաղաղություն է, որ մեր ինքնության, մեր ազգի ավան, մեր մի տեղանվան մասին մեկ խոսքով կարող է քարուքանդվել:

Դա խաղաղություն չէ: Դա պարզ շանտաժ է: Չարաշահում է: Սպառնալիք է: Ինչ ասես: Բայց խաղաղություն չէ:

Ու հասկանալի է՝ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ դա խաղաղություն չէ: Ի վերջո, ինքն էլ հո իր իսկ քարոզչության տակ չի մնացե՞լ: Ու նա տեսնում և հասկանում է, որ շատերն են դա հասկանում: Այստեղից էլ՝ ագրեսիան ու հարձակումները ընդդիմադիր ուժերի, Եկեղեցու, ազգային ու ավանդական կառույցների վրա: Այսինքն՝ բոլոր այն ուժերի և շրջանակների վրա, որոնք կարող են կամ ի վիճակի են դիմադրել որդեգրված քարուքանդող «քաղաքականությանը», թշնամուն շարունակական զիջումներով ու թշնամու առաջ նվաստանալով իշխանություն պահելու փաշինյանական «ստրատեգիային»:

Ի դեպ, այս ամենի մեջ շատ սահուն տեղավորվում է նաև Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելու փաշինյանական ծրագիրը: Տարօրինակ չէ՞ միթե, որ սեփական ժողովրդին ադրբեջանական նոր հնարավոր հարձակումներով կամ Ադրբեջանի կողմից պատերազմով սպառնացող Փաշինյանը համարձակորեն թշնամանում է Ռուսաստանի նման տերության հետ: Քիչ հավանական է, իհարկե, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» սկսի Հայաստանի դեմ: Բայց որ Հայաստանը բացարձակ մենակ կմնա թուրքական ու ադրբեջանական սպառնալիքների հանդիման, ակնհայտ է: Ու դա միայն մենք չէ, նաև շատ փորձագետներ են խոսում այդ մասին: Չէ, զգուշացնում:

Թեպետ, սա արդեն մի փոքր այլ խոսակցության նյութ է:

Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ «խաղաղություն» բառն ու դրա հաճախակի արտասանությունը ոչ մի դեպքում խաղաղություն չեն կարող բերել, ձևավորել, ապահովել: Ուզում եք՝ օրումեջ հեծանվավազք արեք, միջակայքում՝ ֆեստիճռռիկներ, վերջում էլ՝ հրավառություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում