Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Օգոստոսի 7-ին Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սինվեյ Լին Փաշինյանին նվեր է փոխանցել` մի ամբողջ դեկորատիվ առագաստանավ։
Նվերը փոխանցվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Առագաստանավը, ըստ ԿԿՀ-ի, արժե 563 հազար133 դրամ։