ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցրել Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար
2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. ՓաշինյանՀուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. Kyodo
Մամուլ

Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։

Տեղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեռ «շոկի մեջ են» կատարվածից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս կերպ վարվել Անդրեասյանի հետ։ Նրանք նաև հռետորական հարց են բարձրացնում՝ «Գուցե սա՞ էր շնորհակալությունը, որ Անդրեասյանի խաթր սաղ Մեղրին, Ագարակը ՔՊ ընտրեց, Նիկոլին «պաձերժկա» արին»։ «Անդրեասյանը չլիներ, Նիկոլ ո՞վ էր ընտրելու»,- ասում է մեկ այլ քաղաքացի։

Մեղրիում մեզ հետ զրույցում քաղաքացիները նաև հայտնեցին, որ Անդրեասյանը մշտապես դեմ է եղել համայնքում ապօրինի գործունեություն ծավալելուն։ Դրա մասին, ըստ նրանց, վկայում է նաև այն հանգամանքը, որ նա փակել էր մանկապարտեզի մոտ տեղակայված բենզալցակայանը, որը պատկանում է Մեղրիի նախկին համայնքապետ Բագրատ Զաքյանին։

Տեղացիների համար հատկանշական է նաև այն, որ Անդրեասյանի կալանավորման հաջորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ավագանու բոլոր անդամների ներկայությամբ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շուտափույթ Մեղրիի համար թեկնածու գտնել։

Մեղրի համայնքի բնակիչները նաև ընդգծում են, որ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից երկու օր անց շահագործման է հանձնվել նախկին համայնքապետ Բագրատ Նիկոյանի բենզալցակայանը՝ մարզպետի թույլտվությամբ, որի շահագործումը, ըստ նրանց, կասեցրել էր հենց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ըստ բնակիչների՝ մարզպետը շահագրգռված է աջակցելու Սերգեյ Գալստյանին։ Եվ, ինչպես սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, Սերգեյ Գալստյանի թեկնածությունն արդեն հաստատվել է, և նա մասնակցելու է Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին։

Մեղրիի բնակիչները նաև շեշտում են, որ Անդրեասյանը փորձում էր անհապաղ քայլեր ձեռնարկել՝ փակելու Տերտերասարի հանքի անօրեն շահագործումը։ «Առաջնային նպատակներից մեկը դա էր»,— ասում է Մեղրիի բնակիչներից մեկը և ապա հավելում. «Իմանալով, որ դա անօրեն է, ինչո՞ւ պիտի Անդրեասյանը վերահսկողությունը իր ձեռքը առներ»։

Ապօրինի հանքի համար կալանքի են տարել, բայց հանքը աշխատում է։

Տեղացիները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ տվյալ հանքի անօրեն շահագործման համար կալանավորել են Անդրեասյանին, սակայն հանքը շարունակում է աշխատել։

Մեղրի համայնքի բնակիչները մեզ նաև հայտնեցին, որ կալանավորումից հետո բոլոր թեկնածուները հանում են իրենց անունները, այդ թվում՝ ՔՊ-ով առաջադրված Վարդան Հայրապետյանը։ Ըստ նրանց՝ այս կերպ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է բացում մոտ 40-ամյա գործարար Սերգեյ Գալստյանի համար։

Կրկին նրանց իսկ խոսքով՝ վերջինս «40 տարեկանում 5 է պակաս Երևանի խոշոր գործարարներից»։ «Դաշտն է չեզոքացնում»,— վստահ են Մեղրիի բնակիչները։

Նրանք նշում են, որ Խաչատուր Անդրեասյանը շարունակում է մնալ ՔՊ-ի ցուցակում և անգամ նախագահում է տեղի խորհուրդը։ Նրա թեկնածության փաստաթղթերը, ըստ բնակիչների, դեռ վաղուց ներկայացրել էր հենց Անդրեասյանը։ Այժմ սպասում են դրանց հաստատմանը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։

Տեղացիները նաև շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, չի կարողանում ամբողջովին վստահել Խաչատուր Անդրեասյանին, քանի որ համապետական ընտրություններին Մեղրիի՝ ՔՊ-ին տված 62% քվեն, ըստ նրանց, Անդրեասյանի «խաթր»-ով էր։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանին Ագարակում, ինչպես նախորդ անգամ, հայտնի «Սյունյաց ողջույններ»-ով կդիմավորեին։

Նիկոլ Փաշինյանը չի՞ մոռացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։